

ԷկոԼուր
ՀՀ վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրման ու իրագործմանն աջակցելու նպատակով, այժմ արդեն ուսումնասիրում է ԶՊՄԿ-ի գործունեությունը:
Խումբը բաժանված է երկու մասի. մեկը՝ Երևանում, մյուսը՝ Սյունիքում: Սյունիքում կազմված խմբում ներառված են տեղի ակտիվ հասարակության և համայնքների ներկայացուցիչներ:
Երևանում աշխատանքները նոր են սկսվում, Սյունիքի մարզում տեղի է ունեցել մի քանի նիստ, վերջին նիստի տեսագրությունը՝ այստեղ: Խումբն իր առջև դրել է մի շարք նպատակներ: Մասնավորապես, պետք է ուսումնասիրվեն Արծվանիկի պոչամբարի շահագործման հետ կապված խնդիրները, հողի բերրի շերտի պահպանության հարցերը, արտահանումների ծավալները, հանքանյութի մեջ պարունակվող այլ թանկարժեք մետաղների պարունակության առկայության հանգամանքը, դրանց գնահատումը, ծառահատումները, անվտագնության պահպանության և վթարների պարագայում նախազգուշական աշխատանքների կատարումը տարածքում և այլն:
Ուսումնասիրության է ենթակա նաև ԶՊՄԿ-ի ՇՄԱԳ փաստաթղթի դրական տրված փորձագիտական եզրակացությունը, ՇՄԱԳ փաստաթղթի համապատասխանությունը ներպետական օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաներին և ստանդարտներին: Մասնավորապես, պետք է կատարվի ռիսկերի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:
Հետազոտման առանցքում է նաև գտնվելու ԶՊՄԿ-ի արդյունահանման հանքանյութի ծավալները և թանկարժեք մետաղների պարունակության առկայությունը և դրա համապատասխանությունը կառավարության կողմից տրված փաստաթղթերի փաթեթին:
Նոյեմբեր 09, 2018 at 18:07
