

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցությունը ձեռնարկում է խմբակցության անդամների և այլընտրանքային անդամների ընտրական գործընթաց: Այս առնչությամբ հրավիրում ենք հանքարդյունաբերության ոլորտի գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին մասնակցելու ընտրակարգի վերաբերյալ քննարկումներին:
Առաջին քննարկումը տեղի կունենա ս.թ. հուլիսի 16-ին ժամը 16:00-ին Երևանում: Մարզերի ներկայացուցիչների համար կապահովվի հեռակա ինտերնետային կապ: Հանդիպման վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով մինչև ս.թ. հուլիսի 15-ը ժամը 15:00:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հուլիս 08, 2019 at 16:30
