ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԳՏՆԵԼ ԵՎ ՊԱՏԺԵԼ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ

ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԳՏՆԵԼ ԵՎ ՊԱՏԺԵԼ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ

«ԷկոԼուր»

Նոյեմբերի 19-ին՝ժամը 18:00-ին, ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առջեւ տեղի կունենա հասարակական կազմակաերպությունների բողոքի ցույցը: Ցուցարարների հիմնական պահանջն է գտնել եւ պատժել «Հետաքննող լրագրողների ասոցիացիա»-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակվողներին:

Նոյեմբերի 17-ին երեք անհայտ անձինք դաժանորեն ծեծի են ենթարկել Էդիկ Բաղդասարյանին: Լրագրողը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Նոյեմբերի 18-ին հասարակայնությունը հանդես եկավ ի պաշտպանություն անկախ մամուլի՝ ի դեմս Էդիկ Բաղդասարյանի: Բացի «ԷկոԼուր»-ի հայտարարությունից՝ մեղավորներին պատժելու պահանջով հանդես են եկել նաեւ Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մամուլի աջակցության ՙԻնտերնյուս՚ ՀԿ-ն, Հայաստանի ժուռնալիստների միությունը, «ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան» ՀԿ-ն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Ա1+» ՀԸ-ը, Հետաքննական լրագրության Scoop դանիական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիան, Հայաստանի Կանաչների (Սոցիալ-էկոլոգիական ) կուսակցությունը:

Նոյեմբեր 19, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր