

ԷկոԼուր
Ինչպե՞ս պահպանել հավասարակշռությունը լեռնահանքային արդյունաբերության դրական և բացասական կողմերի միջև: Ինչպե՞ս գրավել, կամ ավելի շուտ չվախեցնել ներդրողներին, և ինչպե՞ս պահպանել շրջակա միջավայրը և բնակչությանը բացասական հետևանքներից: Ի՞նչ է տվել Հայաստանին տնտեսության լեռնահանքային սեկտորի զարգացումը, և ո՞վ պետք է պատասխանատվություն կրի ստեղծված իրավիճակի համար:
Այս և այլ հարցերը քննարկվեցին «Շրջակա միջավայրի գնահատման հնարավորությունների ուժեղացում և Հայաստանի հանքարդյունաբերական վայրերում ռիսկերի նվազեցում» անվանմամբ աշխատանքային հանդիպման ընթացքում, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի և բնապահպանության նախարարության համատեղ նախաձեռնությամբ: Բացի կազմակերպիչներից հանդիպմանը մասնակցեցին` UNEP/Zoi Environmеnt ցանցի օտարերկրյա և ազգային փորձագետներ, Հայաստանի առաջատար հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների, շահագրգիռ նախարարությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կանգ առնենք հանդիպման առաջին մասի վրա, որի ընթացքում UNEP/Zoi Environmеnt ցանցի միջազգային փորձագետ Ջոն Կոլե-Բակերը ներկայացրեց տարբեր երկրների փորձը, իսկ բնապահպանական և սոցիալական իրավիճակը Հայաստանի առանձին մարզերում, որտեղ առավել զարգացած է լեռնահանքային արդյունաբերությունը` ներկայացրեց ազգային փորձագետ Դավիթ Ադոյանը:
Հուլիս 21, 2010
