

ԷկոԼուր
Գործարար պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արսիլիցիում» ՍՊԸ-ն մտադիր է Արարատի մարզում ֆերոսիլիցիումի գործարան կառուցել: Արարատ քաղաքի Սալակիթի փողոց 11 հասցեում նախատեսվող գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (առաջին փուլ) հայտի վերաբերյալ հանրային քննարկումները նշանակված են ս.թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, Արարատ քաղաքի «Մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի նիստերի դահլիճում:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում Գագիկ Ծառուկյանի հետ որպես «Արսիլիցիում» ՍՊԸ-ի հիմնադիր է նշված Դավիթ Գևորգյանը:
Դեկտեմբեր 20, 2019 at 12:15
