

ԷկոԼուր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն (ԶՊՄԿ) այս օրերին իրականացնում է Ողջի գետի հունի մաքրման աշխատանքներ: Այս մասին ռեպորտաժ է հրապարակել «Զանգեզուր» TV»-ն:
Ըստ տեսանյութի՝ ԶՊՄԿ-ն վերացնում է 2019 թ. հոկտեմբերի 17-ին ընկերության պոչատար խողովակի երկրորդ դյուկերային անցման տեղամասում տեղի ունեցած վթարի հետևանքները: Պոչանքները հատուկ մեքենաներով տեղափոխվում են Արծվանիկի պոչամբար:
Միևնույն ժամանակ իրականացվում է գետի հունի մաքրում կենցաղային աղբից: Կենցաղային աղբը և այլ բերվածքները տեղափոխվում են Կապան համայնքի աղբավայր:
Մանրամասները` տեսանյութում:
Փետրվար 07, 2020 at 13:49
