Պարետի որոշմամբ 6 ժամով կսահմանափակվի «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատանքը

Պարետի որոշմամբ 6 ժամով կսահմանափակվի «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատանքը
ԷկոԼուր

ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանի 2020 թ. ապրիլի 11-ի որոշմամբ այսօր' ապրիլի 12-ին, ՀՀ-ում 6 ժամով կսահմանափակվի որոշ տնտեսվարողների՝ այդ թվում' «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատանքը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 04.04.2020թ. N 789-Ա, 08.04.2020թ. N 687-Ա, N 865-Ա, N 868-Ա և N 879-Ա, 09.04.2020թ. N 887-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 6- ից 8-ը, 9-ին և 10-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

 1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) «ՇՈԿՈ» ՍՊԸ՝ ք. Երևան, Արցախի 8/101.

2) ՏԱԹԵՎԻԿ ԽԱՄՈՅԱՆ Ա/Ձ՝ ք. Երևան, Արցախի 14/20.

3) ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ա/Ձ՝ ք. Երևան, Արցախի 14/20. 4)

«ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ՝ ք.Երևան, Ազատության 11/78.

5) «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ՝ ք.Երևան, Բաբայան 36/96.

 6) «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ՝ Սյունիքի մարզ, ք. Ագարակ, Գ. Նժդեհի 7:

 2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

 4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ 

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- նշված է որոշման մեջ։

Ապրիլ 12, 2020 at 12:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր