Փլուզման հետևանքով Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրում աշխատակից է մահացել

Փլուզման հետևանքով Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրում աշխատակից է մահացել

Մարտի  4-ին փլուզում է տեղի ունեցել «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրում: Փլուզման հետևանքով մեկ աշխատակից է մահացել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հղում անելով Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնին:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության լեռնափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ կոմբինատի հանք իջանցքի 845-րդ հորիզոնականը փլուզվել և իջել է (մոտ 15 մ)։ Ա․ Ս․-ն (ծնված 1996 թ.) տեղում մահացել է։ Լեռնափրկարարները Ա․Ս․-ի դին դուրս են բերել հանքից և տեղափոխել Կապանի ԲԿ:

Մարտ 05, 2021 at 11:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր