ՀՀ ԱԺ-ն ընդունեց պղնձի և մոլիբդենի խտանյութերի համար տուրքի մասին օրինագիծը

ՀՀ ԱԺ-ն ընդունեց  պղնձի և մոլիբդենի խտանյութերի համար տուրքի մասին օրինագիծը

Սույն թվականի հուլիսի 15-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի ընդունմամբ պղնձի, մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի արտահանման լիցենզիայի տրամադրման համար պետական տուրք է սահմանվելու: Օրենքի նախագծին կողմ է քվեարկել «Իմ քայլը» խմբակցության 71 պատգամավոր: Դեմ քվեարկող չի եղել:

Հայաստանում պղնձի և մոլիբդենի արդյունահանմամբ և խտանյութերի արտահանմամբ զբաղվող ընկերություններից են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն:

 

Հուլիս 16, 2021 at 12:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր