«Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն Ուռուտի հանքային դաշտում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով կրկին կփորձի հանրային լսումներ անցկացնել

«Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն Ուռուտի հանքային դաշտում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով կրկին կփորձի հանրային լսումներ անցկացնել

«Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն չի հրաժարվում ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի հանքային դաշտի տեղամասում (բազմամետաղ) երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու մտադրությունից: 

Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ ընկերությունը նախատեսում է սույն թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 12:00-ին, Ուռուտ բնակավայրում 2021-2024թթ. երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտի վերաբերյալ հանրային բաց լսումների առաջին փուլն անցկացնել:

Համայնքի համաձայնությունը ստանալու դեպքում Ընկերությունը կկարողանա ՇՄԱԳ հայտ ներկայացնել բնապահպանական փորձաքննության:

Հիշեցնենք, որ 2021թ. մայիսին ուռուտցիներն արդեն մեկ անգամ մերժել են ընկերության կողմից նույնատիպ հանրային քննարկման անցկացման փորձը:

Օգոստոս 05, 2021 at 16:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր