«Կառավարության պահանջն էր՝ կամ այդ մարդիկ հեռանում են,  կամ կոմբինատը փակվում է». ԶՊՄԿ-ի փոխտնօրենը՝  աշխատակիցների ազատման մասին

«Կառավարության պահանջն էր՝ կամ այդ մարդիկ հեռանում են,  կամ կոմբինատը փակվում է». ԶՊՄԿ-ի փոխտնօրենը՝  աշխատակիցների ազատման մասին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակցիները պահանջում են նախկին պաշտոններում վերականգնել աշխատանքից ազատված իրենց 38 գործընկերներին: Կոմբինատի աշխատակիցները սեպտեմբերի 29-ին բողոքի ակցիա էին իրականացնում կոմբինատի տարածքում՝ ի աջակցություն աշխատանքից ազատված գործընկերների:

ԶՊՄԿ-ում երկար տարիներ աշխատած Դավիթ Համբարձումյանն աշխատանքից ազատվածների ցուցակում է: «ԷկոԼուրի» հետ զրույցում նա նշեց, որ իր ազատման հիմքերն իրեն չեն ներկայացրել: Բայց ինքը դա կապում է իր քաղաքական հայացքների, մասնավորապես, ներկայիս իշխանության գործունեության վերաբերյալ արտահայտման հետ: Մյուսների ազատման պատճառների մասին տեղեկություն չուներ, սակայն ընդգծեց, որ այդ 38 հոգու ազատման արդյունքում կոմբինատի արտադրական բլոկը հայտնվել է ամենաթող վիճակում՝ իր բոլոր հնարավոր վատ տարբերակներով։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել էր ԶՊՄԿ-ի փոխտնօրեն Ալեքսանդր Ֆելդմանը: Վերջինս հավաքվածներին տեղեկացրել էր, որ աշխատանքից ազատման պահանջը եկել է ՀՀ կառավարությունից: «ՀՀ կառավարությունն է այդ որոշումը կայացրել: Դա մեր նախաձեռնությունը չի եղել: Զրույցը կարճ է եղել՝ կամ այդ մարդիկ հեռանում են, կամ կոմբինատը փակվում է»,- նշել էր Ալեքսանդր Ֆելդմանը: Բողոքի ակցիայի մասնակիցներն ի պատասխան արձագանքել են, որ եթե իրենց գործընկերները չվերադառնան, իրենք շարունակելու են բողոքի ակցիաներ իրականացնել: Իր հերթին Ալեքսանդր Ֆելդմանն առաջարկել էր բոլոր պահանջները փոխանցել թղթին ու ներկայացնել ԶՊՄԿ-ի ղեկավարությանը:



Սեպտեմբեր 30, 2021 at 15:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր