


Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում կուտակված սոցիալական և էկոլոգիական խնդիրների հաղթահարման նպատակով նախատեսվում է համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն մշակել: Քաղաքականության մշակման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրումը կիրականացվի «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում՝ «Էկոլոգիական և սոցիալական քաղաքականության գնահատման համար տվյալների հավաքագրման գործիք-ձևաչափ»-ի միջոցով: Ընթացիկ աշխատանքներում ներգրավվել են համայնքի ակտիվ բնակիչները:

Մեծ Այրում բնակավայրը
Համայնքի բնակիչների և ՏԻՄ-ի հետ համատեղ աշխատանքը թույլ կտա պարզելու և քննարկելու համայնքում առկա սոցիալական և էկոլոգիական խնդիրներն ու ռիսկերը, հասկանալու դրանց լուծման կամ մեղմմանն ուղղված առաջնահերթությունները:
2021թ. նոյեմբերի 19-ին՝ Ախթալա խոշորացված համայնքի Ախթալա և Մեծ Այրում բնակավայրերում հանդիպման ժամանակ, ծրագրի փորձագետ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը ներկայացրեց ձևաչափի կոնցեպտը, որը բացահայտում է Ախթալա խոշորացված համայնքում առկա սոցիալ-էկոլոգիական խնդիրները, համայնքի զարգացման հեռանկարները: Համայնքի բնակիչներն ու Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը խոսեցին համայնքում առկա էկոլոգիական ռիսկերի, սոցիալական խնդիրների ու դրանց հաղթահարման ուղիների մասին:


Ախթալայում հանդիպումները կազմակերպվել էին «Սոցիալ-Էկոլոգիական» կոնսորցիումի անդամ-կազմակերպությունների՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից:
Հաջորդիվ կներկայացվի Ախթալա խոշորացված համայնքի սոցիալական և էկոլոգիական տվյալները:
«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Դեկտեմբեր 06, 2021 at 14:33
