«Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ն թույլ չի տալիս լրագրողներին լուսաբանել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի քննարկումը

«Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ն թույլ չի տալիս լրագրողներին լուսաբանել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի քննարկումը

Այսօր Լոռու մարզի Շնող համայնքի համայնքապետարանի դահլիճում անցկացվում է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի վերաբերյալ քննարկում: Քննարկման կազմակերպիչը՝ ռազմավարության նախագիծը մշակող «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ն, առանց պատշաճ հիմնավորման թույլ չի տալիս լրագրողներին լուսաբանել միջոցառումը՝ նկարահանումներ իրականացնել և ուղիղ եթեր մտնել: Այսպիսով, սահմանափակվել է հասարակության տեղեկացված լինելու և որոշումների կայացման գործընթացում մասնակցություն ունենալու իրավունքը, ինչպես նաև ազդակիր համայնքի բնակչության ձայնը լսելի դարձնելու իրավունքը:

«Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները պնդում են, որ միջոցառումը փակ անցկացնելու որոշումը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է, սակայն ցույց չեն տալիս այդ որոշումը: 

Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության անդամներ Վիկտորյա Բուռնազյանը՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ,  Օլեգ Դուլգարյանը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, Նազելի Վարդանյանը՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ, Սոնա Այվազյան՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, դատապարտում են նման գործելաոճը, քանի որ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման գործընթացը պետք է լինի թափանցիկ և հաշվետվողական, ինչին կարող են օժանդակել լրագրողներն իրենց գործունեությամբ:  

Լուսանկարը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»-ի

Մարտ 04, 2022 at 15:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր