ՀՀ կառավարությունը սահմանեց ստորերկրյա և բաց հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները

ՀՀ կառավարությունը սահմանեց ստորերկրյա և բաց հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները

ՀՀ կառավարությունը սահմանեց ստորերկրյա և բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները: Կառավարության համապատասխան որոշումներն ընդունվեցին ս.թ. հուլիսի 7-ի նիստում՝ չզեկուցվող կարգով:

Որոշման նախագծերը մշակել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Ըստ նախագծերի հիմնավորումների՝ հիմնական նպատակն է, որպեսզի ստորերկրյա և բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման  գործընթացի ժամանակ առկա լինեն նորմատիվ պահանջներ՝ որոնցով առաջնորդվելով կապահովվի անվտանգ շահագործումը:

Որպես նախագծերի ընդունման անհրաժեշտություն նշված է, որ 2022 թվականի հուլիսի 24-ից ուժը կորցնելու են «Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1083-Ն որոշումը և «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 51-Ն որոշումը: Կառավարությանը վերապահվել է իրավազորող նորմ՝ տեխնիկական անվտանգության ոլորտում ընդունելու տեխնիկական անվտանգության կանոններ, նորմեր և հրահանգներ:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունումը կնպաստի հանքավայրերից գործունեության ոլորտում տեխնիկական անվտանգության ապահովմանը: Նախագծերը համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ ընդունած պարտավորություններին:

Հուլիս 13, 2022 at 11:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր