Ընդերքօգտագործողների վճարած ռոյալթիի 2%-ի չափով մասհանումներն ազդակիր բնակավայրերին կտրամադրվեն 2024թ.

Ընդերքօգտագործողների վճարած ռոյալթիի 2%-ի չափով մասհանումներն ազդակիր բնակավայրերին կտրամադրվեն 2024թ.

Հանքարդյունաբերությանն ազդակիր բնակավայրերն ընդերքօգտագործողների վճարած ռոյալթիի 2%-ի չափով մասհանումները կստանան 2024թ. հունվարի 1-ից: Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Նշենք, որ 2022թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնցով կարգավորվում է ռոյալթիից ստացված մասհանումների բաշխումը: Օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել սույն թվականի հունվարի 1-ից: Օրենքից օգտվելու հնարավորություն ունեցող ազդակիր բնակավայրերի ցանկը սահմանելու է լիազոր մարմինը: Նախնական հաշվարկներով դրանք 23-ն են:

Օրենսդրական փոփոխությամբ ռոյալթիից մասհանումը պետք է բաշխվի տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի ազդակիր բնակավայրերի և Հայաստանում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր բնակավայրերի միջև` 50/50 հարաբերակցությամբ։ 

ՀՀ կառավարությունը 2022թ. սեպտեմբերի 1-ի Ն 1370 որոշմամբ սահմանել է hամայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները, որոնք են.

 1) գյուղատնտեսություն

2) կրթություն և գիտություն

3) առողջապահություն

4) սոցիալական ապահովություն

5) մշակույթ, սպորտ և երիտասարդության զբաղվածություն

 6) քաղաքաշինություն

7) ջրամատակարարում և ջրահեռացում

8) տրանսպորտ և ճանապարհաշինություն

9) զբոսաշրջություն: 

Փետրվար 08, 2023 at 14:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր