

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) մտադիր է Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արտադրական տարածքում պահեստ կառուցել՝ պահուստային արտադրական հաստոցների, սարքավորումների ու գործիքների պահպանման համար: 2023թ. մայիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենաին հանքավայրի արտադրական տարածքում պահեստի կառուցում» նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում:
Ըստ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացված փաստաթղթի՝ պահեստը նախատեսվում է կառուցել ընկերության արտադրական տարածքում առանց նոր հողային տարածքների խախտման։ Շինության ընդհանուր մակերեսը կազմելու է 7350 քառ. մ, որը բաղկացած է լինելու 2 մասնաշենքից։ «Շինության կառուցման և նախագծման փուլերում հաշվի են առնվելու ՀՀ օրենսդրության բոլոր պահանջները։ Շինությունը կահավորված է լինելու համապատասխան հակահրդեհային, օդափոխության և օդափոխման համակարգերով»,- նշված է փաստաթղթում:
Մայիս 15, 2023 at 13:11
