ԵԱԶԲ-ն Ամուլսարի հանքավայրի նոր բնապահպանական փորձաքննություն է պատվիրել

ԵԱԶԲ-ն Ամուլսարի հանքավայրի նոր բնապահպանական փորձաքննություն է պատվիրել

www.news.am

ԵԱԶԲ-ն սպասում է Ամուլսարի հանքավայրի բնապահպանական նոր փորձաքննության արդյունքներին, ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության փոխնախագահ Դենիս Իլյինը` պատասխանելով Sputnik Արմենիայի՝ Ալմաթիում կայացած ADFIAP Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Զարգացման ինստիտուտների ասոցիացիայի մասնակիցների հանդիպման շրջանակում։

Նրա խոսքով, նախագիծը պետք է մեծ դրական տնտեսական ազդեցություն ունենա Հայաստանի վրա, երկրի կառավարությունը դա կարևոր է համարում։ Միևնույն ժամանակ, պարզ է, որ ոչ մի հանքարդյունաբերական ծրագիր չի կարելի դրական համարել շրջակա միջավայրի համար, հատկապես բաց արդյունահանման դեպքում:

«Խնդիրը ծրագրի իրականացումը ապահովելն է, բայց նվազագույնի հասցնելով բնապահպանության համար բացասական ազդեցությունը: Եվ սա մեզ համար առանցքային է»,- ասել է Իլյինը:

Նրա խոսքով, բանկը սպասում է բնապահպանական նոր եզրակացության արդյունքներին և տեխնիկական խորհրդատուի եզրակացությանը, թե ինչպես այդ ամենը կիրականացվի:

Նախորդ եզրակացությունն արվել է բավական վաղուց.

«Ուզում եմ համոզվել, որ ամեն ինչ ճիշտ կարվի: Եվ դա արվելու է մեր վերահսկողության ներքո։ Մենք գիտենք, թե ով ինչ է անում: Եվ սա այն արդյունքն է, որի վրա կարող ենք հույս դնել: Որովհետև եթե մենք մեր անունը դնենք սեղանին, ապա պետք է վստահ լինենք, որ այնտեղ ամեն ինչ կարգին է», - ասել է Իլյինը:

Նախնական գնահատմամբ՝ փորձաքննության արդյունքները կհայտնվեն մինչև օգոստոսի վերջ։ Վերլուծությունն իրականացվում է Hatch-ի կողմից։ Կա նաև առանձին բնապահպանական խորհրդատու, որի հետ աշխատում է բանկը։ Անցյալ շաբաթ նրա ներկայացուցիչներն այցելել են հանքավայր։

«Կարծում եմ՝ մինչև ամառվա վերջ որոշակիություն կլինի նաև նախագծի առումով․ նախագիծը առաջ գնում է, թե ոչ։ Եթե ​​փորձաքննությունը չգոհացնի, նախագիծը չենք անի»,- ասել է Իլյինը։

Մայիս 22, 2023 at 12:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր