Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր համայնքներում հայտնաբերել են ավազակոպճային լեռնային զանգվածի ապօրինի տեղահանման 3 դեպք։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառվել է 5.055.675 դրամի վնաս։ Նյութերն ուղարկվել են նախաքննական մարմիններին։
Մայիս 26, 2023 at 12:11