

«Ժառանգություն» խմբակցություն
14 հոկտեմբերի 2010թ., ք. Երեւան: «Շող» յուղի եւ ձեթի գործարանից արտանետվող վատ հոտերի վերաբերյալ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի 167 բնակիչների դիմում-բողոքի հիման վրա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հարցում էր ուղղել ՀՀ Բնապահպանության նախարարին: Վերոնշյալ գրության առնչությամբ նախարարության կատարած լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը սեպտեմբերի 18-ից արտադրական գործունեություն չի ծավալում: Նախարարության կողմից սույն թվականի հոկտեմբերի 11–ին կազմվել է թիվ 000029 հանձնարարականը, որի համաձայն հոտազերծման պրոցեսի ժամանակ մթնոլորտ թողնված արտանետումների նվազեցման համար ընկերությունը մինչեւ 01.11.2010թ. պետք է տեղադրի լրացուցիչ սարքավորում եւ նշված աշխատանքները կատարելուց հետո միայն վերսկսի արտադրական գործունեությունը:
Հոկտեմբեր 15, 2010
