«Մելիքգյուղի երկընտրանքը. հանքարդյունաբերություն, թե՞ գյուղատնտեսություն». նոր տեսանյութ ԷկոԼուրից

«Մելիքգյուղի երկընտրանքը. հանքարդյունաբերություն, թե՞ գյուղատնտեսություն». նոր տեսանյութ ԷկոԼուրից

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հրապարակել է նոր «Մելիքգյուղի երկընտրանքը. հանքարդյունաբերություն, թե՞ գյուղատնտեսություն» վերնագրով տեսանյութը, որում ներկայացված է Մելիքգյուղ բնակավայրի սոցիալ-տնտեսական վիճակը, հանքարդյունաբերության ազդեցությունը՝ բնակավայրի շրջակա միջավայրի ու բնակիչների կենսագործունեության վրա: 

2023թ. Մելիքգյուղում չեխական «Առնիկա» կազմակերպությունը կատարել է  հետազոտություն, որի արդյունքում գյուղի հողի նմուշներում բացահայտել է հայաստանյան ստանդարտների համեմատ մկնդեղի, քրոմի, պղնձի, ցինկի, նիկելի ՍԹԿ-ի գերազանցումներ: 

Հետազոտություն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։



Փետրվար 23, 2024 at 17:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր