Միջազգային խմբերն իրենց աջակցությունն են հայտնում զրպարտության և քրեական հետապնդումների ենթարկվող հայ բնապահպաններին և մարդու իրավունքների պաշտպաններին

Միջազգային խմբերն իրենց աջակցությունն են հայտնում զրպարտության և քրեական հետապնդումների ենթարկվող հայ բնապահպաններին և մարդու իրավունքների պաշտպաններին

Զարգացման համար մարդու իրավունքների կոալիցիան (Coalition for Human Rights in Development), որը սոցիալական շարժումների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային խմբերի գլոբալ կոալիցիա է, Bankwatch միջազգային ցանցի հետ համատեղ հրապարակել են հայտարարություն, որով իրենց աջակցությունն են հայտնում զրպարտության և քրեական հետապնդումների ենթարկվող հայ բնապահպաններին և մարդու իրավունքների պաշտպաններին։

Հայտարարության մեջ նշված է․

«Վերջին ամիսներին տեղական ԶԼՄ-ները հաճախ են զրպարտչական հարձակումների ենթարկում բնապահպաններին և բնապահպանական կազմակերպություններին (զրպարտության, զրպարտիչ արշավների, ահաբեկման և դատական գործընթացների միջոցով) իրենց խաղաղ, օրինական, իրավապաշտպան գործունեության համար:

2023 թվականի դեկտեմբերին մի շարք տեղական առցանց լրատվամիջոցներ և սոցիալական լրատվական էջեր սկսեցին թիրախավորել որոշ կազմակերպությունների նրանց բնապահպանական գործունեության համար: Այդ հարթակներում նշվում էր, որ անհասկանալի է, թե ով է պատվիրել հանքարդյունաբերությունից տուժած համայնքներում իրականացնել կենսամոնիթորինգ, որի արդյունքները կարող են կիսել Ադրբեջանի հետ՝ այն Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Հոդվածներում Ազգային անվտանգությանը հորդորում էին հետաքննել այդ գործունեությունը՝ այդ մտահոգությունները փարատելու համար։

Սոցցանցերում զրպարտչական հարձակումներն ու ատելության խոսքն ակտիվացել են հունվարին՝ Ամուլսարի հանքավայրի վիճահարույց ծրագրի շուրջ մտահոգություն առաջացնող հայտարարության հրապարակումից հետո, որը ստորագրել էին Հայաստանի 118 հասարակական կազմակերպություններ և 57 տուժած քաղաքացիներ: Ծրագիրը, մի քանի տարի կասեցվելուց հետո, այժմ աջակցություն է ստացել ՀՀ կառավարությունից, որը հունվարի 18-ին Լիդիան ընկերությունից բաժնետոմսեր է ստացել։

Համայնքները կտրականապես դեմ են Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրին բնապահպանական, առողջապահական և սոցիալ-տնտեսական լուրջ ազդեցությունների պատճառով։ Իսկ կառավարությունն ու ընկերությունն այս մտահոգությունները փարատելու փոխարեն ամեն գնով առաջ են տանում իրենց նախագիծը և փորձում են լռեցնել քննադատական ձայները: Իրավապաշտպանները բախվում են սպառնալիքների, հարձակումների, զրպարտչական արշավների և դատական գործընթացների հետ:

Հունվարին, Ամուլսարի հանքի վերաբերյալ համատեղ հայտարարությունից հետո, մի քանի բնապահպան իրավապաշտպաններ և բնապահպանական կազմակերպություններ սոցիալական ցանցերում կրկին հայտնվեցին ատելության խոսքի և զրպարտության թիրախում: Կրկնվող նարատիվներից է այն, որ նրանք ցանկանում են խոչընդոտել Հայաստանի տնտեսական աճին, և որ նրանք ինչ-որ կերպ կապված են Ադրբեջանի հետ։

Ավելին, հայտարարության հրապարակումից հետո հոդվածներից մեկում մեջբերվել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխնախարարի խոսքը, որ «կան հասարակական կազմակերպություններ, որ մենք չենք հասկանում՝ իրենց գործունեությամբ ում ջրաղացին են ջուր լցնում» և այդ հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է։ Թեև նախարարը չի նշել կոնկրետ կազմակերպության կամ իրավապաշտպանի անուն, այնուամենայնիվ, այս հայտարարությունը չափազանց մտահոգիչ է, ինչը ենթադրում է, որ բնապահպանները կարող են հետաքննության ենթարկվել։

«Նման հրապարակային զրպարտչական արշավը, որը տեղի է ունենում պետական պաշտոնյաների բացահայտ աջակցությամբ, միանգամայն անընդունելի է։ Այն թիկունքից հարվածում է բնապահպաններին և հասարակության ներկայացուցիչներին։ Բոլոր դերակատարները, ովքեր ցանկանում են աջակցել Հայաստանի կայուն ապագայի զարգացմանը, պետք է անհապաղ դատապարտեն այս հարձակումները և հանդես գան ի պաշտպանություն բնապահպանների և իրավապաշտպանների»,- ասում է Մարդու իրավունքների կոալիցիայի «Պաշտպանները զարգացման մեջ» արշավի համակարգող Մարկ Ֆոդորը։

Այլակարծությունը?rel=0" frameborder="0" allowfullscreen> ճնշելու նպատակով Հայաստանում հանքարդյունաբերական ընկերությունները հաճախ դատական գործընթացներով հետապնդել են բնապահպաններին և մարդու իրավունքների պաշտպաններին, ինչպես նաև լրագրողներին՝ այսպես կոչված SLAPP-ի միջոցով («հանրության մասնակցության դեմ ռազմավարական դատավարություն»): Օրինակ, 2018 թվականից Ամուլսարի հանքը շահագործող հանքարդյունաբերական ընկերությունը՝ Լիդիանը, մի շարք հայցեր է ներկայացրել տեղական քաղաքացիական հասարակության «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնության անդամների, համայնքի բնակիչների, բնապահպանների և իրավապաշտպանների դեմ։ Թիրախավորվել են Նազելի Վարդանյանը (փաստաբան և «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն), Թեհմինե Ենոքյանը (բնապահպան և լրագրող, ում նույնպես դատական հայց է ներկայացվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից 2022 և 2023 թվականներին)։

«Բնապահպանական և սոցիալական ռիսկերը բացահայտելու և մեղմելու համար միջազգային ֆինանսական հաստատությունները պահանջում են հանրային խորհրդատվություններ իրենց կողմից ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ: Սակայն եթե իրավապաշտպանների ու համայնքների քաղաքացիական ակտիվությունը սահմանափակ է, և նրանք վախենում են հաշվեհարդարից, նրանք չեն կարողանա լիովին համագործակցել ֆինանսական ինստիտուտների և նրանց հաճախորդների հետ: Քաղաքացիական ակտիվության հնարավորությունների սահմանափակումները կարող են վտանգել մասնակցային մոտեցումը՝ մեծացնելով նախագծի պահանջների չկատարման ռիսկը  և նվազեցնելով այդ նախագծի կասեցման հնարավորությունը: Մայիսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կանցկացնի իր տարեկան ժողովը Երևանում, որն ունի քաղաքացիական հասարակության համար նախատեսված նիստ: Եթե հայ բնապահպանների և մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ հաշվեհարդարը չդադարի, ապա այս իրադարձությունը վտանգի տակ կհայտնվի»,- ասում է Նինա Լեսիխինան՝ CEE Bankwatch Network-ի քաղաքականության պատասխանատուն:

Մեկ այլ վերջին դեպքով՝ 2024 թվականի փետրվարի 9-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի (ՀՀԱԿ ՀԿ) նախագահ և իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը նամակ է ստացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից (ԶՊՄԿ)՝ հանրապետության խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունից։ Նամակում ընկերությունը մեղադրել է նրան զրպարտության մեջ և պահանջել փոխհատուցում մեկ միլիոն դրամի չափով (մոտ 2300 եվրո), ինչպես նաև հրապարակայնորեն հերքել ընկերությանը վարկաբեկող հայտարարությունները։

«Քաղաքացիական հասարակությունը և իրավապաշտպանությունը Հայաստանում երկար ժամանակ է կարևոր դերակատարներ են՝ նպաստելով ընկերությունների, կառավարությունների և համայնքների միջև տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը և բնապահպանական խնդիրների բարձրաձայնմանը: Աճող սպառնալիքներն ու ահաբեկումներն ալիքային ազդեցություն են ունենում Հայաստանի քաղաքացիական հասարակության բոլոր խմբերի վրա, որոնք արդեն իսկ բախվել են իրենց կարևորագույն աշխատանքի լուրջ սահմանափակումների հետ»,- ասում է «Միջազգային Հաշվետվության նախագիծ»-ի գործադիր տնօրեն Ռայան Շլիֆը:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Ամուլսարի ոսկու հանքի մասին

Ամուլսարի ոսկու հանքը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում՝ Ջերմուկ քաղաքի մոտ, երկրի զբոսաշրջության լավագույն ուղղություններից մեկում, որը հայտնի է իր առողջարանային հանգստավայրերով: Մոտակայքում կան նաև մի քանի գյուղական բնակավայրեր, որտեղ մարդիկ հիմնականում ապավինում են գյուղատնտեսությանը։ Հանքավայրի հետևանքով առաջացած աղտոտումը և ջրային աղբյուրների թունավոր աղտոտման վտանգը լուրջ վտանգ են ներկայացնում այս համայնքների տնտեսական կենսապահովման և մոտակա պահպանվող տարածքների անհետացող կենդանիների համար: Կան հիմնավոր ապացույցներ, որ Հայաստանի Հանրապետությունը, Լիդիանը և ներդրողները (ներառյալ զարգացման բանկերը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) խախտել են մարդու՝ առողջության և առողջ շրջակա միջավայրում ապրելու, խաղաղ հավաքների, խոսքի ազատության, տեղեկատվության, որոշումների կայացմանը մասնակցության և արդարադատության մատչելիության իրավունքները:

Լիդիանը նախագծի մշակումը սկսել է 2006 թվականին: Հետախուզական և շինարարական աշխատանքներն արդեն իրականացվել են, սակայն հանքի ենթակառուցվածքը դեռ ավարտված չէ, և նախագիծը մի քանի տարով կասեցվել է մինչև ՀՀ կառավարության վերջին հայտարարությունը:

Ամուլսարի հանքավայրն արդեն ստացել է ընդհանուր 426 մլն ԱՄՆ դոլար զարգացման ֆինանսական հաստատություններից և մասնավոր ներդրողներից։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2009 թվականին Լիդիանին տրամադրեց 4,5 միլիոն ԱՄՆ դոլար սեփական կապիտալ և 8,9 միլիոն՝ 2016 թվականին, սակայն 2020 թվականին Լիդիան Ինթերնեյշնլի վերակազմավորումից հետո դուրս եկավ ծրագրից: Ի լրումն ՎԶԵԲ-ի աջակցության, Լիդիանը տարիների ընթացքում նաև ստացել է ընդհանուր առմամբ 16,4 միլիոն ԱՄՆ դոլար Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC), սակայն բանկը դուրս է եկել 2017 թվականի մայիսին:

Լիդիանը մի քանի տարի առաջ սնանկ է ճանաչվել, ենթարկվել է վերակազմավորման և սեփականության իրավունքը փոխանցել իր հիմնական բաժնետերերին: 2024 թվականի հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց որպես պետական սեփականություն ձեռք բերել Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 12,5%-ը։ Հայտարարության մեջ ավելի քան 100 հայաստանյան քաղաքացիական հասարակության խմբեր իրենց վրդովմունքն են հայտնել որոշման առնչությամբ՝ ասելով, որ իրենց մտահոգությունները չեն վերացել: Փոխարենը դրանք ավելացել են, քանի որ նույնիսկ «լավագույն միջազգային և ազգային փորձագետներն ու գիտնականները հաստատել են Ամուլսարի ծրագրի բնապահպանական, սոցիալական, տնտեսական ռիսկերն ու վտանգները»:

Նախորդ հաշվեհարդարները Ամուլսարի հանքավայրի համատեքստում

Ամուլսարի հանքարդյունաբերության ծրագրի համատեքստում հաշվեհարդարի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել «Wearing blinders» զեկույցի 21-25-րդ էջում (Հանուն մարդու իրավունքների զարգացման կոալիցիա, 2022 թ.):

2011 թվականից ի վեր տեղի բնակիչները և հայ բնապահպանները խնդրագրեր են կազմել, պաշտոնական բողոքներ ներկայացրել և բազմաթիվ բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ ընդդիմանալով Ամուլսարի հանքավայրի շահագործմանը: Բողոքի ցույցերն ակտիվացան 2018 թվականին, թավշյա հեղափոխությունից հետո։ Տեղի համայնքների անդամները սկսեցին փակել հանք տանող ճանապարհները, և շինարարական աշխատանքները դադարեցվեցին։ Բողոքի ուժգնանալուն զուգընթաց ակտիվացել են նաև բողոքի ակցիաները ղեկավարողների կամ դրանց մասնակցողների դեմ։

Շինարարական աշխատանքների մեկնարկից ի վեր տասնյակ տեղացի ակտիվիստներ ենթարկվեցին ոտնձգությունների, զրպարտությունների, սպառնալիքների և քրեական պատասխանատվության ենթարկվել ընկերության կողմից: Ընկերությունը համակարգված կերպով կիրառում է Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը (SLAPP)՝ որպես ծրագրի հակառակորդներին լռեցնելու մարտավարություն, և հատկապես նրանց դեմ, ովքեր հաղորդում էին ենթադրյալ կոռուպցիայի դեպքեր: Լիդիանը հարուցել է ավելի քան 20 գործ՝ հիմնականում 2018 և 2019 թվականներին, և դրանց մեծ մասը դեռևս ընթացքի մեջ է։ Զրպարտության վերաբերյալ հայցերի միջոցով ընկերությունը տվյալ մարդկանցից պահանջել է հերքել իրենց քննադատությունները չափից ավելի ֆինանսական փոխհատուցում տրամադրել իր հեղինակությանը հասցված վնասի համար:

Տասնյակ ակտիվիստների դատի են տվել սոցցանցերում հրապարակումների կամ հանդիպումների ժամանակ մեկնաբանությունների համար, երկու լրատվամիջոցի՝ նախագծի մասին լուրեր հրապարակելու համար, երկու պատգամավորի՝ խորհրդարանական հանդիպումների ժամանակ իրենց ելույթների համար: Որոշ դեպքերում դատավորները կասեցրել են նաև ընկերության կողմից մեղադրվող ակտիվիստների բանկային հաշիվները։ Սոցիալական մեդիան համակարգված կերպով օգտագործվում է ակտիվիստներին հետապնդելու, նրանց հեղինակությունը վնասելու և նրանց լռեցնելու նպատակով ուժեղ ճնշում գործադրելու համար: Կին իրավապաշտպանները նույնպես վիրավորական և սեքսիստական արտահայտությունների թիրախ են դարձել»։

Պատկերը՝ Պյոտր Լիախով

Փետրվար 22, 2024 at 13:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր