«Լիդիան Արմենիա»-ն իր 12,5 % բաժնետոմսերը ՀՀ կառավարությանը կնվիրաբերի Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 30-ին

«Լիդիան Արմենիա»-ն իր 12,5 % բաժնետոմսերը ՀՀ կառավարությանը կնվիրաբերի Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 30-ին

«Լիդիան Արմենիա»-ի՝ ՀՀ կառավարությանը 12,5 % բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 30-ը: Այս մասին որոշումն ընդունվեց ս.թ. հոկտեմբերի 24-ի Կառավարության նիստում:

Ըստ հիմնավորման՝ 2024 թվականի հունվարի 18-ին ՀՀ Կառավարության կողմից հավանության է արժանացել «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու» N 81-Ա որոշումը:

Համաձայն այդ որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը` որպես նվիրատվություն «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ բաժնետիրական ընկերությունից նախատեսում է ընդունել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական 100% 5,000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5% տոկոսին համարժեք՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

Որոշման 2-րդ կետով ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարված էր մեկամսյա ժամկետում «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության հետ համատեղ սահմանված կարգով ապահովել Որոշմամբ նախատեսված բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումը։ «Մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը նախատեսված էր Որոշմամբ սահմանված բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումը, սակայն գործընթացում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով պայմանագրի կնքումը նշված ժամկետում չի իրականացվի: Հաշվի առնելով վերագրյալը, նախագծով առաջարկվում է պայմանագրի կնքման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. դեկտեմբերի 30-ը» ,- նշված է պաշտոնական փաստաթղթում:

Հոկտեմբեր 24, 2024 at 18:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր