«Կանաչ վերափոխումը Սյունիքում. նախադրյալներ և հնարավորություններ». Էկոլուրի նոր տեսանյութը

«Կանաչ վերափոխումը Սյունիքում. նախադրյալներ և հնարավորություններ». Էկոլուրի նոր տեսանյութը

Սյունիքի մարզն առանձնանում է հարուստ պատմությամբ և եզակի գեղեցկությամբ՝ վեհաշուք լեռնաշղթաներով, խորը կիրճերով, անտառածածկ տարածքներով և կենսաբազմազանությամբ: Սյունիքը հայտնի է նաև օգտակար հանածոներով. դեռևս խորհրդային տարիներից այստեղ շահագործվում են մետաղական և ոչ մետաղական հանքեր:

Տնտեսական ակտիվությանը զուգահեռ հանքարդյունաբերությունը մարզի համար ստեղծում է նաև էկոլոգիական խնդիրներ: Հանքարդյունաբերական ենթակառուցվածքների ազդեցությամբ շրջակա միջավայրի տարբեր տարրեր՝ հողը և ջուրը, աղտոտվում են ծանր մետաղներով, ինչը բացասաբար է անդրադառնում համայնքների վրա:

Խնդիրների վերհանման, ազդակիր համայնքների էկոլոգիական վիճակի բարելավման, այլընտրանքային զարգացման հնարավորությունների քննարկման և կանաչ վերափոխման վերաբերյալ առաջարկների հավաքագրման նպատակով Կապանում և Մեղրիում չեխական «Առնիկա» կազմակերպության և «Համայնքային համախմբման և աջակցություն կենտրոնի» կողմից հանդիպումներ են կազմակերպվել: 

Էկոլուրի տեսանյութում «Առնիկայի» ներկայացուցիչները խոսում են համայնքների կանաչ վերափոխման չեխական փորձի մասին, «Համայնքային համախմբման և աջակցություն կենտրոնի» ներկայացուցիչը դրանք Հայաստանում կիրառելու հեռանկարների մասին: Տեղի բնակիչները ներկայացնում են մարզում առկա խնդիրները, կանաչ զարգացման ու վերափոխման իրենց տեսլականները: 

Հոդվածը պատրաստվել է «Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է Չեխական «Առնիկա» կազմակերպության, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի» և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։



Հունվար 24, 2025 at 10:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր