

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) պոչատարի վթարի վերաբերյալ։ «Պոչատարի վթարի հենց առաջին օրվանից վարույթ է հարուցվել։ Այս պահին ստուգում ենք իրականացնում»,- էկոլուրի հարցին ի պատասխան ասաց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ակտիվ քաղաքացիների հետ հուլիսի 10-ին ունեցած հանդիպման ժամանակ։
«Մեր ստուգող խումբը հենց հիմա այնտեղ է։ Արդյունքների մասով կհասկանանք՝ վնաս կա, թե չկա։ Եթե կա, բնականաբար, հաղորդում կներկայացնենք։ Մոտ 30 րոպեի չափ է վթարը տևել։ Նախնական մենք լաբորատորիա ենք ուղարկել, որպեսզի հասկանանք, թե ընդհանրապես գետ լցվել է, թե չի լցվել»,- ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։
Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից Արծվանիկի պոչամբար գնացող պոչատարի վթարը տեղի է ունեցել սույն թվականի հունիսի 4-ին։
Հուլիս 10, 2025 at 17:31