Փամբակի ավագանին նախնական համաձայնություն տվեց «Զով-Գուժ» ՍՊԸ-ի կողմից Քարաբերդում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու հայտին

Փամբակի ավագանին նախնական համաձայնություն տվեց «Զով-Գուժ» ՍՊԸ-ի կողմից Քարաբերդում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու հայտին

Օգոստոսի 19-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանին արտահերթ նիստում նախնական համաձայնություն տվեց «Զով-Գուժ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտին, որով ընկերությունը նախատեսում է կատարել երկրաբանական ուսումնասիրություններ Քարաբերդի ոսկու հանքավայրում՝ օգտակար հանածոների հնարավոր ռեսուրսների հայտնաբերման նպատակով։

Նիստին մասնակցած ավագանու 6 անդամ կողմ քվեարկեց նախնական համաձայնության տրամադրմանը, չորսը դեմ էին, իսկ երեքը ձեռնպահ մնացին։ Ավագանու անդամներից նշեցին, թե համաձայնության տրման գործընթացին նախորդող հանրային լսումներին ներկաների մեծամասնությունը կողմ է եղել «Զով-Գուժ» ընկերության առաջարկին։

Ավագանու անդամներից մեկն էլ ընդգծեց, թե քվեարկությունը հանքի շահագործմանը չի վերաբերում, այլ միայն երկրաբանական ուսումնասիրությունների իրականացմանը։ «Զգալի վնաս չի կարող ներկայացնել մեր հողատարածքներին։ Բացի այդ, ռիսկերը գնահատատվել են։ Երբ լինի նախագիծ, մենք կարող ենք ցանկացած պահի, երբ տեսնենք, որ կան ռիսկեր, հաջորդ լսմանը դեմ քվեարկենք, եթե բնապահպանական նորմերը չպահպանվեն։ Մենք ցանկացած պահի ընկերությանը կարող ենք ասել, որ ձեր ճանապարհը փակում ենք»,- ասաց նա։ 



Օգոստոս 19, 2025 at 16:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր