Մեկնարկում է ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների ընտրությունների գործընթացը

Մեկնարկում է ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների ընտրությունների գործընթացը

2025թ․ հոկտեմբերի 30-ին «Էկոլուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների ընտրության գործընթացի կազմակերպմանը նվիրված համաժողով։

Համաժողովին մասնակցել են «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Սոնա Այվազյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Համայնքային համախմբման և աջակցությաան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը և ՀԿ-ի ներկայացուցիչ Անի Ավետիսյանը, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը և ՀԿ-ի ներկայացուցիչ Քրիստինա Տեր-Մաթևոսյանը, «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը, «Ցիտադել» ՀԿ-ի նախագահ Շավարշ Մարգարյանը, «Էռ Էս Էմ Արմենիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Սարգսյանը, «Հաջողակ կին» ՀԿ-ի նախագահ Հռիփսիմե Քոչարյանը, Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Արփինե Խաչատրյանը, «Հայ կանայք հանուն առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը, «Առողջ միջավայր» ՀԿ-ի նախագահ Արսեն Արսենյան, «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը և Կապանի «Երիտասարդների իմպուլս» ՀԿ-ի նախագահ Անի Սարգսյանը։ 

ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամներ Սոնա Այվազյանը, Նազելի Վարդանյանը, Օլեգ Դուլգարյանը և Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրին ԱՃԹՆ ԲՇԽ-ում իրենց կատարած աշխատանքը, Սոնա Այվազյանը ներկայացրեց «Հայաստանի հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության ձևաավորման, անդամների և այլընտրանքային անդամների թեկնածուների առաջադրման, ընտրության և լիազորությունների դադարեցմանա կարգի»-ի փոփոխությունների նախագիծը։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ժամանակ տալ քաղհասարակության ներկայացուցիչներին ավելի լավ ուսումնասիրելու կարգի փոփոխությունների նախագիծը և ներկայացնել առաջարկություններ։ Հաշվի առնելով, որ հատկացված ժամանակահատվածում ՀԿ-ները առաջարկություններ կամ դիտողություններ չեն ներկայացրել, կարգի նախագիծը համարվում է ընդունված։

Համաժողովի ընթացքում ձևավորվեց ընտրական հանձնաժողով, որը սկսել է զբաղվել ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության անդամների ընտրության գործընթացի կազմակերպմամբ։  

Նոյեմբեր 04, 2025 at 17:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր