

2025թ. նոյեմբերի 7-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ Քարաբերդի ոսկու հանքավայրի (կենտրոնական տեղամաս) ժամկետի երկարաձգման, ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ 4-րդ հանրային լսումը:
Հանրային լսումն ընթացավ լարված մթնոլորտում։ Հանրային լսմանը ներկա բնակիչների մեծ մասը, քաղհասարակության ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին ընկերության գործունեությանը։ Նրանք ներկայացրեցին իրենց մտահագությունները հնարավոր գործունեության ազդեցության վերաբերյալ։ Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը նշեց, թե արդեն գիտի ով է կողմ, ով դեմ։ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ հաշվի կառնեն լսման ընթացքում հնչած կարծիքներն ու դիտարկումները և կտան համապատասխան եզրակացություն։
Նշենք, որ «Ասսաթ» ՍՊԸ-ն մտադիր է 9 տարով երկարաձգել Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման թույլտվության և պայմանագրի ժամկետները։
Ընկերությանը տրամադրված ընդերքօգտագործման թույլտվության ժամկետը 2012-2024թթ․ է գործել։ Ընկերությունն ընդհատումներով շահագործել է Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասը։
Հանրային լսումների մանրամասները՝ տեսանյութերում։
Նոյեմբեր 07, 2025 at 14:40
