

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Վայոց ձորում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հանդիսավոր արարողությունը։ Բազմիցս քննարկված և քննադատված հանքավայրի շահագործման առնչվող ռիսկերի կառավարման հարցը շարունակում է արդիական մնալ։ Հանքավայրի բաժնեմասի 12.5 տոկոսը կառավարությանը փոխանցվելուց հետո մյուս սեփականատիրոջ հետքերը տանում են օֆշորային գոտիներ՝ Սեյշելյան և Բրիտանական Վիրջինյան կղզիներ և Արաբական Միացյալ Էմիրություններ։
«8-րդ հարկ» փոդքասթի այս թողարկմանը Ամուլսարի հանքավայրի շահագործման թեման քննարկել են «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը և «Հետքի» տնտեսական լրագրող Սեդա Հերգնյանը։
Գլխավոր լուսանկարը՝ «Հետք» ինտերնետային թերթի
Նոյեմբեր 06, 2026 at 11:28
