

ԷկոԼուր
Մի պետական հիմնարկի մի ստուգող կազմակերպություն 2010թ. ստուգումներ անցկացրեց մի ընկերությունում եւ հանքարդյունաբերության ոլորտում խախտումների մասին ակտ կազմեց: Խախտումները վերաբերում են հանքավայրի ռեսուրսների օգտագործմանը, մասնավորապես որ ընկերությունը ցույց չի տվել հանքահանված հումքը ի րհաշվետվության մեջ եւ թաքցրել է դա պետությունից: Խոսքը հաշվետվությունների մեջ գունավոր մետաղների քանակի կորստի մասին է, որը համարժեք է 7 հազար տոննա այդ մետաղների կոնցենտրատի:
Դեռ 2007թ. միեւնույն ընկերության ստուգումները ցույց տվեցին նմանատիպ արդյունքներ, որոնք, 2008թ. ստուգումների կրկնման ժամանակ փոքրացվել էին գրեթե 20 անգամ: Դրա հետ մեկտեղ, վնասի չափը նույնպես փոքրացվել էր 20 անգամ եւ կազմում էր 12 միլիոն դրամ:
Այս անգամ ընկերությունը չի համաձայնվել ստուգումների արդյունքների հետ:
Հենց որ հրապարակվեն ստուգումների պաշտոնական արդյունքները, մենք խոստանում ենք ասել ոչ միայն արդյունքները, այլեւ ընկերության անունը, ինչպես նաեւ ստուգման պատասխանատուների անունները, ովքեր իրենց ստորագրությունն են դրել ակտի տակ:
Դեկտեմբեր 16, 2010
