

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»
«Սպառողների ասոցիացիա»-ն Արաբկիր համայնքի կանաչ գոտիներում ապօրինի շինությունների խնդիրը բարձրացրեց համայնքի թաղապետարանի ղեկավարների առաջ:
Սույն թվականի հունվարի 20-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանը եվ նրա տեղակալ Աշոտ Միրզոյանը Արաբկիրի համայնքապետին ներկայացրեցին ապօրինի շինությունների՝ սրճարանների, խանութների, կրպակների լուսանկարներ, որոնք զբաղեցրել են հատված ծառերի եւ ընդհանուր օգտագործման տարածքները:
Համայնքի ղեկավարը՝ հայտնի գործարար Ալբերտ Երիցյանը, խոստացավ զբաղվել այդ խնդրով: Լուծումներից մեկը դպրոցների, մանկապարտեզների մոտ եւ խաղահրապարակներում կանաչ գոտիների ստեղծումն է: Սակայն, ըստ Աշոտ Միրզոյանի, ամենագլխավոր որոշումը, այն է՝ քանդել բոլոր ապօրինի շինությունները եւ վերականգնել կանաչ տարածքները, դեռ միայն բարի ցանկություն է:
Փետրվար 05, 2009
