

ԷկոԼուր
Մի շարք հասարակական կազմակերպություններ դիմեցին ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանին եւ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ Կարինե Դանիելյանին խնդրանքով` հանձնաձողովի նիստում բարձրացնել Սեւանա լճի ջրահավաք ավազանում «Geopromining Gold» ընկերության անօրինական գործունեության հարցը:
Առանց թույլատրող փաստաթղթերի ընկերությունը Սեւանի ջրահավաք ավազանում կառուցում է ջարդիչ տեսակավորող համալիր` դրանով խախտելով «Սևանա լճի» մասին օրենքի 10-րդ հոդված, որով արգելվում է Սևանա լճի ջրհավաք ավազանում վերամշակման գործունեություն: Այս խնդիրը բարձրաքցվեց ապրիլի 19-ին Սոթք գյուղում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ: Լսուների մասնակիցները դիմեցին ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին նամակով, որտեղ մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք կառաջանան Սոթքում ջարդիչ տեսակավորող համալիրի տեղադրման հետևանքով, և այն հանգամանքը, որ նման համալիրի շահագործումը հակասում է «Սևանա լճի» մասին օրենքի 10-րդ հոդվածին, որով արգելվում է Սևանա լճի ջրհավաք ավազանում վերամշակման գործունեություն, նաև այն, որ հանքը շահագործող ընկերությունը խախտել է Օրհուսի կոնվենցիայի դրույթները, չանցկացնելով հասարակական լսումներ և չստանալով շրջակա միջավայրի փորձաքննության դրական եզրակացություն, պահանջում ենք Սևանի մասին օրենքի 10-րդ հոդվածի դրույթների պահանջով` ապամոնտաժել ջարդիչ տեսակավորող համալիրը և կիրառել համապատասխան պատժամիջոցներ «Գեո Պրո Մայնինգ Գոլդ» ՓԲԸ-ի հանդեպ օրենքով սահմանված կարգով»:
Մինչ օրս այս նամակի կապակցությամբ ոչ մի արձագանք չի ստացվել ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովից:
«Հաշվի առնելով, որ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը ունի հասարակության միայն երկու ներկայացուցիչ, ովքեր Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը եւ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ Կարինե Դանիելյանն են, դիմում ենք Ձեզ, որպեսզի Դուք հասարակության անունից հանձնաժողովում բարձրացնեք Սոթքում «Գեո Պրո Մայնինգ Գոլդ» ՓԲԸ-ի անօրինական գործունեության հարցը, որպեսզի հանձնաժողովը կատարի իր հիմնական պարտականությունը` Սեւանա լճի պահպանությունը, եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկի»,- ասված է Հայաստանի կանաչների կուսակցության, «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման», «ԷկոԼուր», «Թռչնասերների կենտրոն», «Էկոլոգիական ակադեմիա» հասարակական կազմակերպությունների դիմումում:
style="height: 390px; width: 640px">
Մայիս 11, 2011 at 16:26
