Ո՞վ կպատասխանի Շղարշիկի էկոլոգիական աղետի համար

Ո՞վ կպատասխանի Շղարշիկի էկոլոգիական աղետի համար

ԷկոԼուր

Ո՞վ կպատասխանի Շղարշիկի էկոլոգիական աղետի համար: Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը դեռ լռում է, թեպետ վաղուց պետք է թեժ տեղեկատվություն տարածեր պոչերի արտահոսքերի մասին  այն շրջանում, որտեղ մարդիկ են ապրում եւ կարող են խմել թունավորված ջուր եւ բերք ստանալ թունավորված հողից: ՀՀ բնապահպանության նախարարության մամլո ծառայությունը նույնպես չի պատասխանում հեռախոսազանգերին: Լռում է ՀՀ առողջապահության նախարարությունը` ի դեմս իր սանիտարականա տեսչության: Լռում են նաեւ իրավապահ մարմինները, թեպետ արդեն երկու անգամ դատախազություն է դիմել իրավապաշտպան Արշավիր Խալափյանը, ով եղել է վթարի տեղում եւ հայտարարություն է արել կատարվածի վերաբերյալ:

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Մայիսի 8-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) թափոնատարի վթարի արդյունքում պոչերը լցվել են Զանգեզուրի կիրճ եւ հավաքվել են Կապանի տարածքում` Շղարշիկ բանավանում, փորված հորում: Մայիսի 11-ին եւ 12-ին հորը կրկին սկսեց լցվել հեղուկով, որն ակնհայտորեն պոչ էր հիշեցնում:  Պարզվեց, որ տեղումների արդյունքում ջուրը լվացել է կիրճում լցված պոչերը եւ կուտակվել Շղարշիկի` բազմիցս տուժած նույն հորում: Հորը վերածվել է ԶՊՄԿ-ի պոչամբարի: Այն հիշեցնում է Արծվանիկի պոչամբարը, բայց չափսերով ավելի փոքր է եւ առանց հիդրոտեխնիկական կառուցվածքների:

Հորի չափից շատ լցված լինելը սպառնում է խմելու ջրի աղբյուրին, որը հորից ընդամենը 40 մ է ներքեւ: Սա ոչ պաշտոնական տեղեկատվություն է: Այն տրամադրել է Կապանի հասարակայնությունը, Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը, իրավապաշտպան Արշավիր Խալափյանը, ովքեր ժամանել են դեպքի վայր, լուսանկարել են, զանգահարել են կոմբինատ:  Հետաքրքիր է, թե ինչ ակտ կկազմի բնապահպանական պետական տեսչությունը, եթե հիշենք, որ անցյալ տարի Ողջի գետ պոչերի արտահոսքի համար տուգանքը կազմեց ընդամենը 100 000 դրամ:

Մայիս 13, 2011 at 11:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր