

ԷկոԼուր
Ինչպես «ԷկոԼուր»-ին տեղեկացրեցին «Էկոլոգիական Անվտանգության Ապահովման և Ժողովրդավարության Զարգացման» ՀԿ-ից, ՀԿ-ն մտադիր է դիմել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ամենամեծ բաժնետեր գերմանական «Chronimet» ընկերությանը` պահանջելով վերջ դնել բարբարոսական վերաբերմունքին հասարակ ժողովրդի և բնության նկատմամբ:
Խոսքն առաջին հերթին Արծվանիկի պոչամբարի մասին է, որը շահագործում է ԶՊՄԿ-ն: Պոչամբարի խնդիրներով, ինչպես հայտնում է կազմակերպությունը, չի զբաղվում ոչ ՀՀ բնապահպանության նախարարությունը, ոչ ԶՊՄԿ-ն: ՀԿ-ի գրավոր դիմումում ընդգծված է, որ խոսքը կարող է լինել խոշոր կորպորատիվ ռիսկերի մասին:
Ահա հարցերը, որոնք անհանգստացնում են հասարակայնությանը, եւ որոնց համար նա պատասխան չի ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից, մասնավորապես` Արծվանիկի թափոնավայրն ունի՞ անձնագիր` տրված բնապահպանության նախարարության կողմից, ի՞նչ իրավական փաստաթղթերով է հիմնավորված թափոնավայրի շրջակա մեծաքանակ անտառների ոչնչացումը եւ այլն:
Կազմակերպությունը նշում է, որ թեպետ նախարարությունը չի պատասխանել այս եւ այլ հարցերի, բայց, այնուամենայնիվ, իրենք պատասխան ստացել են ԶՊՄԿ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանից: ԶՊՄԿ-ի նամակում մասնավորապես ասված է, որ Արծվանիկի պոչամբարի պոչերը համարվում են ոչ վտանգավոր, քանի որ, ՀՀ օրենսդրության համաձայն, նրանց համար անձնագիր չի պահանջվում:
Մայիս 13, 2011 at 13:29
