

News.am
Լուսաջուրի հանքավայրի (Մեղրաձորի հանքավայրի տարածք) յուրացման նպատակով 2012թ-ին կներդրվի 5 – 7 մլն դոլար: Այդ մասին NEWS.am –ի թղթակցին ասել է հանքի շահագործման լիզենցիա ունեցող «Անկարատ» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը: Նրա խոսքով` մոտ ժամանակներս ծրագրվում է ընտրել հանքավայրը կառավարող ընկերությանը:
Հաջորդ տարի ընկերությունը նախատեսում է ակտիվացնել լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատանքը: Քննարկվում է նաեւ ազնիվ մետաղների զտման ցիկլի նեդրման հնարավորությունը: «Առանց զտման օղակի` արտադրության եկամտաբերությունը կնվազի 30 – 40%-ով», –նշեց Արզաքանցյանը:
Նոյեմբեր 14, 2011 at 11:42
