

Մարիամ Պետրոսյան, HayNews.am
HayNews.am-ի կարճ հեռախոսազրույցը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ:
HayNews.am-ի կարճ հեռախոսազրույցը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ:
-Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, Ձեզ HayNews.am լրատվական կայքի թղթակիցն է անհանգստացնում:
Ես քաղաքական հարցերի չեմ ուզում պատասխանել:
-Քաղաքական բնույթի չեն, ուզում եմ պարզել, թե Դուք տեղյա՞կ եք` ինչ է կատարվում Քաջարանում, որ գերեզմաները քանդում են` պղնձի հանք շահագործելու նպատակով:
Ես տեղյակ եմ` նման բան չկա:
-Նման բան չկա՞, մենք գյուղացիներից ահազանգ ենք ստացել, տեսագրություններ կան, «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամները պատրաստվում են ի պաշտպանություն Քաջարանում հերթական ակցիան կազմակերպել:
Անունդ ինչ ա՞:
-Մարիամ:
Մարիամ ջան, արխային, ոչ մի գերեզման չի քանդվելու, հանքը գերեզմաններից հեռու է լինելու: Ես չեմ թողնի… Ասում եմ` արխային:
-Լուրեր կան, որ Դուք պատրաստվում եք Զանգեզուրի պատմության թեմայով թեկնածուական թեզ պաշտպանել, ճի՞շտ է:
-Այո, օրը դեռ որոշված չի, որ որոշեմ, կասեմ: Լավ, այսքանով սահմանափակվենք, որ գաս Սյունիք, երկար կխոսենք:
Դեկտեմբեր 09, 2011 at 15:36
