

ԷկոԼուր
Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հանդիպումը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` Սամվել Հովհաննիսյանի («Հեծանիվ +»), Սոնա Այվազյանի («Transparency International» հակակոուպցիան կենտրոն), Ինգա Զարաֆյանի («ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ) հետ: Դեսպանն անհանգստություն հայտնեց Քաջարան գյուղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` կապված ՀՀ կառավարության ապրիլի 28-ի 627-Ն որոշման հետ, որի համաձայն` գյուղի հողերը տրվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Գյուղի բնակիչները դիմեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնական բաժնետիրոջը` գերմանական «Cronimet Mining» ընկերությանը, եւ կոչ արեցին տեղի ունեցածի համար նույնպես պատասխանատու լինել:
Հասարակական կազմակերպությունները դեսպանին տեղեկացրեցին իրավիճակի մասին: Պարոն Հանս-Յոխեն Շմիդթ չբացառեց, որ կայցելի Քաջարան:
Լուսանկարը` www.yerkirmedia.am կայքի
Դեկտեմբեր 21, 2011 at 10:49
