Սերժ Սարգսյանը չի պատասխանել

Սերժ Սարգսյանը չի պատասխանել

Ա1+

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի վերաբերյալ կառավարության որոշումն անվավեր ճանաչելու պատասխանը դեռ չի տրվել։

«Առայժմ սպասում ենք»,- «Ա1+»-ին ասաց Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին մի խումբ բնապահպաններ եւ Հայաստանի բնապահպանությամբ մտահոգ քաղաքացիներ Կառավարության շենքի, ապա նախագահական նստավայրի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել։

Նրանք նամակներ էին հանձնել Սերժ Սարգսյանին եւ վարչապետին՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության 627 որոշումը։

Բնապահպանները դեռ հույս ունեն, որ կառավարությունը անվավեր կճանաչի Սյունիքի 6 գյուղերի հարակից տարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին հանձնելու որոշումը։ Եթե այն իրականացվի, ապա Քաջարանը կկորցնի ոչ միայն իր հողերը, այլեւ կծածկվի պղնձամոլիբդենային փոշով։

Հունվար 10, 2012 at 14:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր