Այսօրվանից եկեք Քաջարան գյուղի հարցին դնենք վերջակետ. ՀՀ վարչապետ

Այսօրվանից եկեք Քաջարան գյուղի հարցին դնենք վերջակետ. ՀՀ վարչապետ

Tert.am

Քաջարան գյուղի հարցը դարձել է քաղաքական շահարկումների առիթ, և պետք է այսօրվանից այդ հարցին լուծում տանք: Այս մասին մարտի 3-ին Քաջարան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի այն հարցին, թե երբ է լուծվելու Քաջարանի հարցը:
«Քաջարան գյուղի հարցը այսօր չէ որ եղել է, այն վաղուցվա հարց է: Այսօր այդ հարցը դարձել է քաղաքական սպեկուլյացաների պատճառ: Մենք ասել ենք, որ այդ գուղի խնդիրը այսօրվա խնդիր չէ: Եթե մենք ունենանք թեկուզ մեկ դժգոհ քաղաքացի, ապա մենք թույլ չենք տա, որ շահագործվի հանքը»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հակադարձելով վարչապետ Տիգրան Սարգսյանին Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանն ասաց. «Պարոն վարչապետ այդ չարաբաստիկ որոշումը, ե՞րբ եք անվավեր ճանաչելու»:

Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանն ասաց, որ կառավարության որոշումը չէ, որ չարաբաստիկ է, այլ չարաբաստիկ են այն քաղաքական ուժերը ովքեր շահարկում են այս թեման:

Հարցին միջամտեց նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախագահ Մաքսիմ Հակոբյանը, ով նշեց, որ այժմ էլ հենց այդ գյուղի բնակիչների համար պատրաստ է կոմբինատը մի քանի անգամ ավելի լավ պայմաններով բնակարան հատկացնել:
Նշենք նաև, որ Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հայաստանի Հանրապետական կուսակցության» մի շարք անդամների հետ գտնվում է Սյունիքի մարզում, և բնակիչների հետ քննարկում են ՀՀԿ նախընտրական ծրագիրը:

Հիշեցնենք, որ քաջարանցիները պայքար են սկսել ընդդեմ ՀՀ Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման, որով Սյունիքի մարզի վարչական սահմաններում, մարզի 5 գյուղակայն համայնքների, այդ թվում և Քաջարանի գյուղատնտեսական նշանակության հողերից 181,7 հա տարածք ճանաչվել է բացառիկ՝ հանրային գերակա շահ և հողերի նշանակությունը փոխվել է գյուղատնտեսականից արդյունաբերականի:

Մարտ 05, 2012 at 13:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր