Այդպես էլ չհասկացանք` լիազորության շրջանակներում է, թե ոչ

Այդպես էլ չհասկացանք` լիազորության շրջանակներում է, թե ոչ

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը Բնապահպանության, Արտակարգ իրավիճակների եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններին հարց է ուղղել. «Արդյոք նոր հանքավայրերի շահագործման նախագծերում կամ հանքարդյունաբերության ծավալների ընդլայնման ծրագրերում ներկայացվա՞ծ է սեյսմիկ խոցելիության գնահատումը»:

Առաջինն արձագանքեց  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը: Նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանի ստորագրությամբ 28.02.2012թ. թիվ 07/24.1/679-12 նամակում գրված է. « Ի պատասխան Ձեր 2012թ. փետրվարի 22-ի գրության` հայտնում եմ, որ գրությունում արծարծված հարցերը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության լիազորության շրջանակներից դուրս են: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ընդերքօգտագործման նախագծերը (այդ թվում նաեւ լցակույտերի եւ պոչամբարների համար նախատեսված հատուկ կառույցների), ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն, ենթարկվում են պետական փորձաքննությունների` տեխնիկական անվտանգության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության, իսկ ընդերքօգտագործման թույլտվություն տրվում է փորձաքննության դրական եզրակացության դեպքում»:

Այդ դեպքում կարելի է վստահությամբ ասել, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, որը պնդում էր, որ Սոտքում «GeoProMining Gold» ընկերության կողմից ջարդող-տեսակավորող համալիրի տեղադրումն օրինական է, խորամանկում է, քանի որ ընկերությունը չի թաքցնում, որ ջարդող-տեսակավորող համալիրի հաշվին մի քանի անգամ մեծացրել է հանքանյութի արդյունահանումը, իսկ ոչ մի բնապահպանական պետական փորձաքննություն այդ առումով չունի:

«ԷկոԼուր»-ը մտադիր է մոնիտորինգի ենթարկել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից տրվող թույլատրությունները` պարզելու, թե դրանք ունեն բնապահպանական փորձաքննության եզրակացություն, թե ոչ:

Մարտ 06, 2012 at 12:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր