Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը տեղյակ չէ՞ իր լիազորություններից

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը տեղյակ չէ՞ իր լիազորություններից

ԷկոԼուր

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը լիազորված է վերահսկել բաց եւ փակ եղանակով շահագործվող հանքերն ինչպես առօրյա պայմաններում, այնպես էլ աղետների ծագման դեպքում: Նախարարության այս լիազորությունները ամրագրված են «ՀՀ աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրով», որը կառավարությունը հաստատեց մարտի 7-ին: Հիշեցնենք, որ «ԷկոԼուր»-ը հարցում էր ուղարկել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարություններին` պարզելու, թե ով է գնահատելու Հայաստանում 15 գործող պոչամբարների, 400 շահագործվող հանքերի եւ միլիոնավոր տոննաների հասնող թունավոր լցակույտերի  սեյսմիկ խոցելությունը, եւ ինչքանո՞վ է ապահովված այդ օբյեկտների սեյսմիկ անվտանգությունը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը փետրվարի 28-ին նամակով «ԷկոԼուր»-ին տեղեկացրեց, որ մեր բարձրացրած հարցերը իրենց նախարարության լիազորություններից դուրս են: Նշենք, որ «ԷկոԼուր»-ը այս հարցերի առնչությամբ ՀՀ բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարություններից պատասխան դեռ չի ստացել:

Մարտ 19, 2012 at 10:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր