

Աշոտ Ավագյան` Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Սյունիքի մարզի Ոսկեձորի ոսկու հանքերակում երկրաբանական ուսումնասիրության հատուկ լիցենզիա ունեցող «ԲԱՄՕ Մեթալ» ՍՊԸ-ն սկսել է նախապատրաստական աշխատանքները. հզոր տեխնիկայի տեղափոխումը դյուրինացնելու նպատակով վերակառուցում է ճանապարհը, որն անցնում է Կապան քաղաքի խմելու ջրի ջրահավաք ավազանի սանիտարական գոտով: Նշենք, որ ճանապարհը 13 տեղ հատում է գետակը և դրա վտակները: Արդյունքում աղտոտվում է նաև խմելու ջուրը:
Իրավիճակին տեղանքում ծանոթանալու նպատակով այդտեղ մեկնած Օրհուս կենտրոնի աշխատակիցն ու ՀԿ-ների ներկայացուցիչները նկատել են, որ անգամ ոչ շատ ծանրաբեռնված ավտոմեքենայով անցնելուց հետո գետակի ջուրը պղտորվում է:
Մի բան պարզ է, հանքավայրի շահագործման դեպքում Կապանը կզրկվի խմելու մաքուր ջրից: Տեխնիկայի աշխատանքային հռունդյունների պատճառով էլ այսօր արդեն իրենց բնակատեղերն ընդմիշտ կլքեն բեզուարյան այծերը և հայկական մուֆլոնը:
Հուլիս 12, 2012 at 14:27



