Էկոլոգիական աղետ Ֆինլանդիայում

Էկոլոգիական աղետ Ֆինլանդիայում

ՌԻԱ Նովստի

Ֆինլանդիայի արեւելքում` Կարելի հետ սահմանակից շրջանում, նիկելի ստորգետնյա հանքից կեղտաջրերի արտահոսք է եղել: «Գրինփիս»-ում կարծում են, որ դա երկրի պատմության մեջ ամենախոշոր էկոլոգիական աղետն է:

«Թափված կեղտաջրերը պետք է հավաքվեն ռեզերվուարում` ձեռնարկության ստորերկրյա հանքի տարածքում: Ներկայումս պաշտոնյա անձանց խորհուրդն աշխատում է, որպեսզի պարզի, թե հանքի տարածքից դուրս` շրջակա միջավայրի վրա,  ինչ ազդեցություն կարող է ունենալ տեղի ունեցած արտահոսքը»,- այս մասին «ՌԻԱ Նովստի»-ին հայտնել է Ֆինլանդիայի շրջակա միջավայրի նախարարության մամլո քարտուղար Ջուսի Սալմին (Jussi Salmi):

«Նիկելի Talvivaara անունը կրող հանքում, որը պատկանում է նույնանուն ընկերությանը, տեղի է ունեցել աղտոտված ջրերի արտահոսք, որոնք պարունակել են նիկելի եւ ուրանի մեծ կոնցենտրացիա: Հոսքի արագությունը կազմել է ժամում 5-6 հազար խմ:

Ամենայն հավանականությամբ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին շլամ կուտակող ամբարտակի ճագ տալու պատճառով»,-ասվում է «Գրինփիս»-ի հաղորդագրության մեջ:

Էկոլոգների տվյալներով` բոլոր հեղուկ թափոնները, որոնք պարունակում են ծանր մետաղներ, ուրան, տոքսիկ ու քիմիական նյութեր, լցվում էին հատուկ ռեզերվուարի` շլամ կուտակող ամբարտակի մեջ, որը ճեղքվել է հանքի մոտ` Կաինու շրջանում, Կարելի հետ սահմանին: Եւ միայն կիրակի օրը այդ ճեղքը չեզոքացվել է:

«Աղտոտված ջրերը տարածվել են շատ կիլոմետրերով: Մոտակայքում գտնվող բոլոր առվակներն ու լճերը աղտոտված են նիկելով` տոքսիկ եւ ծանր մետաղով»,- հայտարարում է «Գրինփիս»-ը:

Լուսանկարը` greenpeace.org կայքի

Նոյեմբեր 14, 2012 at 10:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր