

ԷկոԼուր
Մելիք գյուղը պատրաստվում է 1 ամսվա ընթացքում որոշում ընդունել` արդյոք համաձայն է, որ «Մեգո Գոլդ» ընկերությունը գյուղի վարչական տարածքում նոր պոչամբար կառուցի, թե ոչ: Այս մասին նոյեմբերի 27-ին Մելիք գյուղում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ հայտնեց Մելիքի գյուղապետ Հակոբ Մկրտչյանը: Արդյունքում արձանագրություն չկազմվեց, գյուղը կարծիք չհայտնեց: Նշենք, որ տեղի բնակիչները խիստ մտահոգված էին «Մեգո Գոլդ»-ի գործունեությունից: Նրանք նշեցին, որ առկա 2 չռեկուլտիվացված պոչամբարներից հոսած կեղտարերի հետեւանքով 60 տնտեսություն չի կարոացել կարտոֆիլի բերք ստանալ: Ընկերության գործունեության հետեւանքով վնասվել է գյուղի ջրագիծը, ընդհանրապես վատացել է ջուրը եւ պակասել է ծնելիությունը: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ահազանգեցին, որ գյուղը տեղահանման վտանգի տակ է, որ հողի բերրիությունը կնվազի, եւ որ տարիներ անց նրանք ընդհանրապես չեն կարողանա գյուղատնտեսությամբ զբաղվել:
Սակայն սա չէր գլխավորը: Կարեւորն այն է, որ Մելիք գյուղի տարածքում բացի այս պոչամբարից էլի պոչամբարներ պետք կլինի կառուցել, քանի որ «Մեգո Գոլդը»-ը, չնայած աշխատողների նկատմամբ կուտակած պարտքերի, պատրաստվում է մեծացնել Թուխմանուկի ոսկու հանքավայրի արդյունահանման ծավալները եւ նոր պոչամբարներ կառուցել:
Այս եւ հասարակական լսումների ընթացքում հնչած այլ նորությունների մասին կպատմենք ավելի ուշ:
Նոյեմբեր 28, 2012 at 17:35