

ԷկոԼուր
Մեղրաձորում կլինի, թե՞ չի լինի ցիանային արտադրություն: Այս հարցը քննարկման դրվեց դեկտեմբերի 5-ին` Կոտայքի մարզի Մեղրաձորի գյուղապետարանում անցկացված հասարակական լսումների ընթացքում, որը կազմակերպել էր «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը: Դեռ լսումներից առաջ պարզ դարձավ, որ քննարկման ներկայացված նախագիծը զգալիորեն տարբերվում է ՀՀ բնապահպանության նախարարության կայքում տեղադրված նախագծից: Այսինքն` Բնապահպանության նախարարության կայքում տեղադրված էր մեծ նախագծի ընդամենը մի մասը: Այդ պատճառով քննարկումն անցավ նախագծողի` Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանության բաժնի վարիչ Հովիկ Նիկողոսյանի եւ ընկերության տնօրեն եւ սեփականատեր Վարդան Մարգարյանի բացատրությունների ներքո:
Նախագծի էությունն այն է, որ ընկերությունը մտադիր է ցիանային արտադրություն բացել Մեղրաձոր գյուղում` տներից եւ գետից շատ քիչ հեռավորության վրա: Նախագծողը ներկաներին հավաստիացրեց, որ ներկայացված ցիանային արտադրությունն անվտանգ է, անթափոն է եւ նույնիսկ վթարի դեպքում ռիսկեր չի պարունակում: Սակայն դրա հետ համաձայնվեցին հիմնականում գյուղի այն բնակիչները, ովքեր ընկերության աշխատողներն են: Իսկ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ դեմ արտահայտվեցին: Քննարկման մանրամասները` «ԷկոԼուր»-ի հաջորդ հրապարկումներում:
Դեկտեմբեր 05, 2012 at 18:49






