Մանրամասներ` Հայաստանում նավթի եւ գազի հետախուզման երրորդ ընկերության մասին

Մանրամասներ` Հայաստանում նավթի եւ գազի հետախուզման երրորդ ընկերության մասին

News.am

Հայաստանում նավթի եւ գազի պաշարների հետազոտմամբ զբաղվող ընկերությունների թիվն ավելացել է մեկով եւ հասել երեքի: Որոշ մանրամասներ ներկայացնենք երրորդ ընկերության` «Արմօյլի» մասին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, 2013թ. ապրիլին «Արմօյլը» հետախուզման լիցենզիա էր ստացել  1 եւ 3 պայմանական բլոկների, եւ մասնակի  5-ի եւ 6-ի հետազոտման համար:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին իրազեկ աղբյուրները, «Արմօյլի» սեփակատերերը հայազգի ռուսաստանցի գործարարներ են: Նրանք կապ չունեն եւ չեն ունեցել խոշոր երկրահետախուզական ընկերությունների հետ:

Ընկերությունը  5 եւ  6  բլոկները կկիսի «Blackstairs Energy Armenia»-ի  իռլանդական («Blackstairs Energy PLC»-ի դուստր ձեռնարկությունն է) հետ: «Արմօյլին» են փոխանցվել բլոկների  25-ական տոկոսը այն բանից հետո, երբ 2007թ-ից Հայաստանում աշխատող իռլանդական ընկերությունը հրաժարվել էր այդ մասից: Այդ բլոկները գտնվում են Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում:

Հուլիս 02, 2013 at 12:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր