

ԷկոԼուր
Օգոստոսի 1-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բնապահպան-ակտիվիստ Եղյա Ներսեսյանի դեմ «Dundee Precious Metals Kapan» ընկերության հայցի քննության ժամանակ դատարանում իրենց վկայություններով հադես եկան պատասխանող կողմի վկաներ Մարիամ Սուխուդյանը և Գևորգ Սաֆարյանը: Եղյա Ներսեսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը կարևորեց այդ ցուցմունքները:
«Գոյություն ունեն մարդիկ և այդ մարդկանց հետ բնապահպան որոշ ակտիվիստներ, մասնավորապես մեր վկաները, ովքեր հանդիպել են և տեղյակ են, որ հոսանքահար է կիրառվել մեկից ավելի անձանց նկատվամամբ: Կան խնդիրեր, շատ լավ կլինեին որ, այդ մարդիկ գային, բայց մեր վկաները հայտնում են, որ նույնիսկ իրենց առանձին առանձնազրույցների ժամանակ շատ դժկամորեն էին հայտնում այդ տեղեկությունները, վախենում էին բարձրաձայնել: Գործի համար կարևոր է այն, որ Եղյա Ներսեսյանը` ստանալով տեղեկություն մի քանի տարբեր աղբյուրներից, որ Դինո Գոլդը հանքում բանվորների նկատմամաբ հոսանքնահար է օգտագործել, ջանքեր է կիրառել և փորձել է պարզել այդ տեղեկությունների հավաստիությունը: Արդյունքում ստացել է լրացուցիչ հաստատում, որից հետո կատարել է իր հրապարակումը, որը համապատասխանում է ողջամիտ հրապարակաման հասկացողությանը: Այս առումով` Եղյան ազզատվում է պատասխանատվությունից:
Վկաները հստակ նշեցին իրենց ինֆորմացիայի աղբյուրները, մատնանշեցին այն անձանց անուները, ումից ստացել են այդ տեղեկատվությունը ,մատնանշեցին այն անձանց, ովքեր կարող են վկայել, որ այդ տեղեկությունները նրանց հայտնվել են տուժողների կողմից և այստեղ կասկած չկա տեղեկատվության հավաստիության և աղբյուրը մատնանշելու կապակցությամբ»,-ԷկոԼուրին ասաց փաստաբանը: Իսկ այն հարցին, թե արդյոք կտեսնենք տուժածներին դատարանում վկաների կանգավիճակում, Տիգրան Եգորյանը ասաց, որ կա վախի մթնոլորտ և տուժածները վախենում են բարձրաձայնել այդ մասին:
Հայցվոր կողմի վկան դատարան չներկայացավ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին` ժամը 11.30:
Հիշեցնենք, որ «Deno Gold Mining Company», ներկայումս`«Dundee Precious Metals Kapan» ընկերությունը, դատական հայց է ներկայացրել բնապահպան Եղիա Ներսեսյանի դեմ` զրպարտության մեղադրանքով: Ընկերությունը պահանջում է, որպեսզի Եղիա Ներսեսյանը հերքի ԱՄՆ-ում իր ելույթի ժամանակ հնչեցրած հետևյալ հայտարարություն. «…գիտեք չէ Հայաստանում ոնց են վերաբերվում արտասահմանյան` օրինակ Ղափանում Գոլդ Մայնինգ կա կանադական, գիտեք չէ, էլեկտրաշոկով բանվորներին հոսանքի են տալիս, որ 24 ժամ չքնեն, որ կարողանան աշխատեն: Դա իրականություն է, եկեք, նայեք»:
Օգոստոս 01, 2013 at 18:48










