“Dundee Precious Metals Kapan" ընկերության պոչատարի վթարի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

“Dundee Precious Metals Kapan" ընկերության պոչատարի վթարի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

ԷկոԼուր

“Dundee Precious Metals Kapan" ընկերության 2012թ.-ի դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած պոչատարի վթարի փաստի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունը ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցել: Հիմնավորման մեջ նշված է, որ “Dundee Precious Metals Kapan" ՓԲԸ-ի կողմից վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ շրջակա միջավայրին վնաս է հասցվել:

Հետաքննությունը ցույց է տվել, որ պոչանքները բարձր ճնշման հետևանքով առաջացած ճեղքվածքից դուրս են մղվել շրջակա միջավայր և ծանր մետաղներով աղտոտել մերձակա հողատարածքը: Հիշեցնենք, որ ընկերությունը վթարից անմիջապես հետո հայտարարել էր, որ վթարի պատճառը սաբոտաժն է:

Օգոստոս 09, 2013 at 17:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր