

ԷկոԼուր
Սույն թվականի հոկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնի դահլիճում (հասցեն` Երևան, Արգիշտիի փող., 7 շենք, Երևանի քաղաքապետարանի դիմաց) տեղի կունենա «Հայաստանի կոտրվող ողնաշարը» բնապահպանական-փաստագրական ֆիլմի հանրային առաջին ցուցադրումը: Այս մասին տեղեկացնում է Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ):
Ֆիլմը պատմում է հանքարդյունաբերության առաջ բերած բնապահպանական, առողջապահական, սոցիալական և իրավական խնդիրների մասին: Այն նաև մեկ շաբաթից կներկայացվի ԱՄՆ հայ համայնքին:
ՀԲՃ-ն ֆիլմի դիտման հրավերներ է ուղարկել պետական մարմիններին, հանքարդյունաբերող ընկերություններին, միջազգային կազմակերպություններին և բանկերին, որոնց գործունեությունն առնչվում է բնապահպանությանը և այս ոլորտում տարվող քաղաքականությանը:
Հոկտեմբեր 03, 2013 at 13:26
