

ԷկոԼուր
«Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. մարտահրավերները և հնարավորությունները» միջազգային համաժողովի ժամանակ հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ: Ակտիվիստի կարծիքով՝ համաժողովի կազմակերպիչներն ունեն ուղիղ հետաքրքրվածություն ընդերքարդյունահանման ոլորտում և չեն կարող նպաստել երկրի և բնակչության էկոլոգիական և սոցիալական պաշտպանվածության մեխանիզմների զարգացմանը:
Հիշեցնենք, որ «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնությունն արդեն հանդես էր եկել նման հայտարարությամբ համաժողովի նախօրեին: Նախաձեռնության մասնակիցները «Անպատասխանատու հանքարդյունաբերություն» այլընտրանքային գիտաժողովի մասնակիցներն են:
Միջազգային համաժողովը կազմակերպել է ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանատների, Կանադայի կառավարության, ինչպես նաև հանքարդյունաբերող ընկերությունների աջակցությամբ:
«Դժվար է հույզերը զսպել, երբ նման նախարարների հետ գործ ունես։․․
Այս խորհրդաժողովի բուն խնդիրն այստեղ չեզոքություն պահելն է, սակայն, կազմակերպիչները չեն կարող համարվել չեզոք, անկողմնակալ և սեփական շահերը չունեցող: Կառավարությունը Համաշխարհային բանկը և այլ պետություները, դիվանագիտական առաքելություն իրականացնողները մեր երկրում ունեն մասնավոր շահեր և չեն կարող համարվել չեզոք: Կառավարությունը չի կարող չեզոք լինել հանքարդյունաբերության հարցում, որովհետև ստեղծել է կառույցներ, որոնք պատկանում են հանքարդյունաբերող կազմակերպություններին, ովքեր պետք է փորձաքննություն կատարեն, բնական պաշարների հաշվարկներ կատարեն, հանրության սեփականությունը հանդիսացող հանքերը իրենք ծախել են հանքային ընկերություններին»,- իր ելույթում մասնավորապես ասել է Աննա Շահնազարյանը։ Մանրամասներին ծանոթացեք՝ հետևելով հղմանը http://www.lragir.am/index/arm/0/videos/view/96901#sthash.gkPugSF0.dpuf։
Մարտ 27, 2014 at 16:45
