ԷկոԼուր
«Բիզնես 24»-ի տվյալներով գունավոր մետաղների գները տատանվում են:
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) հունվարի 13-ի երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում աճել են:
Ալյումինի գինն աճել է 0.28%-ով և կազմել 2325.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.18%-ով և կազմել 7531.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.17%-ով և կազմել 18756.0 դոլար, անագի գինը նվազել է 1.52%-ով և կազմել 18012.0 դոլար, կապարի գինն աճել է 0.69%-ով և կազմել 2483.00 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 1.65%-ով և կազմել 2508.50 դոլար:
Հունվարի 19-ի առևտրային շրջանի տվյալներով`
ալյումինի գինը նվազել է 2.11%-ով և կազմել 2276.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.68%-ով և կազմել 7480.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 18668.0 դոլար, անագի գինը նվազել է 1.69%-ով և կազմել 17708.0 դոլար, կապարի գինը նվազել է 1.37%-ով և կազմել 2449.00 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 1.14%-ով և կազմել 2480.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Հունվար 21, 2010
